Մանկական հիվանդություններ
Անշարժացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)
Ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է՝ հոդերի շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումների հակումով։
Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Դեռևս պարզված չեն։ Մեծ նշանակություն է տրվում ժառանգական պայմանավորվածությանը։ Ենթադրվում է հիվանդության ժառանգումը՝ աուտոսոմ-դոմինանտային տիպով։ Առավելապես ախտահարվում են միջողնային հոդաճառները, ջլերը, հոդասկավառակների ֆիբրոզ հյուսվածքը։ Միջողնային հոդերի հոդապարկի ախտահարումն ավելի թույլ է արտահայտված։ Աճառի ախտահարումը հաճախ զուգակցվում է աճառին հարող վերնոսկրի և ոսկրի բորբոքումների հետ։
Կլինիկան։ Երեխաների մի մասի մոտ հիվանդությունը սկսվում է մինչև սեռական հասունացման ավարտը։ Հատկանշական է հիվանդության ախտանիշների դանդաղ զարգացումը։ Ամենահաճախ հանդիպող ախտանիշը գոտկային շրջանի ցավը և կաշկանդվածության զգացումն է, որոնք եղանակի փոփոխությունների դեպքում դառնում են ավելի արտահայտված, սակայն թուլանում են թեթև ֆիզիկական վարժություններից հետո։ Ողնաշարի ախտահարման նշանները, կրծքավանդակի շնչական շարժումների սահմանափակումները, սեղմելիս ողների ոսկրային ելուստների, կապանների և հարողնային շրջանների ցավերը, որոնք չափահասների մոտ արդեն հայտնաբերվում են հիվանդության վաղ փուլերում, երեխաների մոտ կարող են շատ թե քիչ երկար ժամանակ բացակայել։ Կեցվածքի ամենավաղ խանգարումը՝ «հայցողի դիրքի» տիպով կամ սկավառակաձև մեջքը, երեխաների մոտ նկատվում է հիվանդության սկզբից 3-5 տարի հետո։ Երեխաների մեծ մասի մոտ այն զարգանում է 10 և ավելի տարիներ հետո։ Մանկական տարիքում բնորոշ և համեմատաբար վաղ ախտանիշը կրունկների (գարշապարի) շրջանի ցավերն են։ Երբեմն ախտահարվում են կրծոսկր-կողային հոդավորումները, քունքոսկր-ծնոտային հոդերը (Ա.Ա. Յակովլևա)։
Ջերմությունը սովորաբար լինում է նորմալ։ Սրացումների շրջանում երբեմն կարող է սուբֆեբրիլ ջերմություն լինել։ Մաշկի վրա ալերգիկ ցանավորումներ չեն նկատվում։ Որոշ երեխաների մոտ կարող են զարգանալ աորտայի փականների ախտահարումներ (աորտիտ) և աորտայի փականների անբավարարության ձևով՝ սրտի արատ։
Թոքերի ախտահարում հազվադեպ է հանդիպում։ Երիկամներում հնարավոր է ամիլոիդոզի առաջացում։ Հաճախ կարող են առաջանալ իրիտ և իրիդոցիկլիտ։
Ռենտգենաբանական հետազոտությամբ ողնաշարի հոդերի, ֆիբրոզ օղի և կապանային ապարատի ախտահարման պատկերներ են հայտնաբերվում։ Բեխտերևի հիվանդության համար ամենաբնորոշը երկկողմանի սրբոսկր-զստային հոդաբորբն է (սակրոիլեիտ): Տարբերում են սակրոիլեիտի չորս ռենտգենաբանական շրջան.
- I շրջանում լինում է հոդային մակերեսների աղոտություն, թույլ արտահայտվածություն, սրբոսկրի և զստոսկրի ենթաաճառային սկլերոզի նշաններ;
- II շրջանում զարգանում է մաշուք (ուզուրացիա), հոդային ճեղքի նեղացում, արտահայտված ենթաաճառային օստեոսկլերոզ։
- III շրջանում, բացի վերոհիշյալ փոփոխություններից, հայտնաբերվում է նաև սրբոսկր-զստային հոդերի մասնակի անշարժացում (անկիլոզ):
- IV շրջանում նկատվում է լրիվ անշարժացում։
Ծայրամասային հոդերի ախտահարումը, նույնիսկ հիվանդության շատ երկարատև ընթացքի դեպքում, ռենտգենաբանական արտահայտված փոփոխություններով չի ուղեկցվում։
Լաբորատոր քննությամբ ախտահատուկ փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Հիվանդության սուր շրջանում, երբ ախտահարվում են խոշոր հոդերը, արյան մեջ ԷՆԱ-ի բարձրացում է նկատվում, երբեմն՝ լեյկոցիտոզ, չափավոր արտահայտված սակավարյունություն։ Հատկանշական է դիսպրոտեինեմիան (հիպոալբումինեմիա, a2 և y-գլոբուլինների ավելացում), արյան մուկոիդ միացությունների, «C» ռեակտիվ սպիտի, ֆիբրինոգենի պարունակության ավելացում։ Բարձրացած է լինում նաև շիճուկային իմունոգլոբուլինների (G, A, M) մակարդակը։
Բուժումը։ Նշանակվում են ամենազորեղ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ։ Դեղամիջոցների ընդունման ժամկետն անհատական է։
Հիվանդների համար շատ կարևոր է բուժական ֆիզկուլտուրան, որը կանխում է ողնաշարի շարժումների սահմանափակման զարգացումը։ Ֆիզիկական կոմպլեքս վարժությունները, որոնք չպետք է լինեն գերծանրաբեռնված, պետք է կատարվեն օրական մի քանի անգամ և հաջորդեն բավարար հանգստին։ Պետք է խուսափել ողնաշարի գերծանրաբեռնումից (օրինակ՝ հեծանիվ քշելուց): Բավական օգտակար են զբոսանքները և, հատկապես, լողի պարապմունքները։ Արդյունավետ է նաև սանատոր-կուրորտային բուժումը հատկապես այն առողջարաններում, որտեղ ծծմբաջրածնային ջրեր կան։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն